2 ամիսների ընթացքում դարձել եմ ավելի խիզախ, կարգապահ ու զգոն. 19-ամյա նորակոչիկ Լուիզա Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է ներկայացրել Կանանց գումարտակի նորեկների մասին:

Նրանցից Լուիզա Զաքարյանը 2 ամիս առաջ է զորակոչվել պարտադիր 6-ամսյա ծառայության:

Վերջինս անկեղծացել է, որ մինչ ծառայության անցնելը մտածել է՝ դժվար է լինելու, չի հաջողվի, սակայն 2 ամսվա ընթացքում հասկացել է՝ ճիշտ որոշում է կայացրել:

«Ամենասիրածս առարկան, որը, կարծում եմ, նաև իմ մոտ լավ է ստացվում, մարտավարությունն է»,- «Զինուժ»-ին ասել է 19-ամյա նորակոչիկը՝ հավելելով, որ 2 ամսվա ընթացքում դարձել է ավելի խիզախ, կարգապահ ու զգոն:

Լուիզայի և մյուսների մասին պատմող տեսանյութը՝ ստորև.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ