Վարորդը փորձել է 10 հազար դրամ կաշառք տալ պարեկներին

Վայոց ձորի մարզի պարեկները սեպտեմբերի 27-ին՝ ժամը 22:00-ին, Մալիշկա բնակավայրի ճանապարհին իրավախախտում կատարելու համար կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան:

Իրավախախտումը չարձանագրելու համար վարորդը փորձել է որպես կաշառք 10 հազար դրամ տալ պարեկներին:

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, իսկ մեքենան՝ բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Եղեգնաձորցի 27-ամյա վարորդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ