Նշված փողոցների երթևեկությունը հոկտեմբերի 1-ին կսահմանափակվի

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Երևանում կսահմանափակվի որոշ փողոցների երթևեկությունը․

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում հոկտեմբերի 1-ին կսահմանափակվի որոշ փողոցների երթևեկությունը։

Միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով առավոտյան ժամը 8-ից 19.00-ն պարբերաբար կսահմանափակվի Պռոշյան, Պարոնյան, Դեմիրճյան փողոցների երթևեկությունը։

Խնդրում ենք նշված ժամանակահատվածում խուսափել տվյալ փողոցներով երթևեկելուց։

Պատճառված անհանգստության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ