Բեյրութում զոհվել է առնվազն 105 մարդ

Իսրայելն առավոտյան ավիահարված է հասցրել Բեյրութի կենտրոնին։ Լրատվամիջոցների տվյալով՝ հարվածի հետևանքով վնասվել է «Հըզբոլլահի» հետ առնչություն ունեցող «Ալ-Ջամաա ալ-Իսլամիա» խմբավորման անդամներին պատկանող շենքը։ Նշվում է, որ հարձակման հետևանքով զոհվել է Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի երեք անդամ:

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալով՝ անցած կիրակի Բեյրութում զոհվել է առնվազն 105 մարդ։

Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով էլ զոհվել է ՀԱՄԱՍ-ի շտաբի պետ Շարիֆ Աբու Ալ-Ամինը: Լուրը հաստատել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը։

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին էլ հայտարարել է, որ մի քանի միլիոն մարդ կարող է տեղահանվել Լիբանանում ստեղծված ճգնաժամի պատճառով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ