Երևանում դպրոցականների առևանգել փորձած 57-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ

Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 25-ին Մազմանյան փողոցի բնակիչ 57-ամյա մի տղամարդ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Շրջանային փողոցում փորձել է առևանգել երկու անչափահասի։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել է քննչական բաժին:

Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ 57-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-191-րդ հոդվածի երկրորդ մասի երրորդ կետով (Անչափահասին առևանգելու փորձը), և որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ