Պարեկները դրիֆտ կատարած երիտասարդին ներկայացրել են ոստիկանություն

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները սեպտեմբերի 28-ի գիշերը՝ ժամը 1:50-ին, Արցախի պողոտայի և Արին-Բերդի փողոցի խաչմերուկում նկատել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա, որի վարորդը կատարել է դրիֆտ՝ հասարակության նկատմամբ դրսևորելով անհարգալից վերաբերմունք:

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ վարորդը խուլիգանություն կատարելու համար ձերբակալվել և, «ԲՄՎ»-ով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը՝ մայրաքաղաքի Էստոնական փողոցի 32-ամյա բնակիչ:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ