Ադրբեջանն ու Ուզբեկստանը մարտավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ կանցկացնեն

Ադրբեջանն ու Ուզբեկստանը համատեղ համակարգչային աջակցությամբ մարտավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ կանցկացնեն, որոնք կոչվում են «Վիրապետություն 2024»՝ երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված 2024 թվականի երկկողմ համագործակցության ծրագրին համապատասխան։

Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Զորավարժություններին, որոնք կսկսվեն սեպտեմբերի 30-ին Ռազմական հրամանատարության ինստիտուտի Ռազմական խաղերի կենտրոնում, կմասնակցի երկու երկրի ավելի քան 100 զինվորական։

Զորավարժությունների հիմնական նպատակն է բարելավել Ադրբեջանի և Ուզբեկստանի բանակների օպերատիվ ստորաբաժանումների փոխգործակցությունը և բարձրացնել նրանց մարտունակությունը, զարգացնել օպերատիվ ստորաբաժանումների հրամանատարների հմտությունները:

Համակարգչային աջակցությամբ «Mastery 2024» մարտավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները կտևեն մինչև հոկտեմբերի 6-ը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ