Իրանում ուղղաթիռ է կործանվել, որում եղել են ԻՀՊԿ և հութի շարժման բարձրաստիճան ներկայացուցիչներ

Իրանում ուղղաթիռ է կործանվել, որում եղել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և հութի շարժման բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում է իրանցի քաղաքական մեկնաբան Մահյար Թուսին։

«Իրանում կործանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և հութիների բարձրաստիճան ղեկավարներ տեղափոխող ուղղաթիռը», — գրել է Թուսին իր X միկրոբլոգում:

Հ․Գ․ Պաշտոնական տեղեկություններ այս մասին դեռ չկան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ