«Թող գան ձերբակալեն, չեմ համագործակցելու ոստիկանության հետ». Արթուր Դանիելյան

Զանգավածային լրատվության միջոցներում տեղեկատվություն էր տարածվել, որ մի խումբ անձինք «Կասկադի» տարածքում մոտեցել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին, քաշքշել, հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին:

Ոստիկանությունը հարցի առնչությամբ պարզաբանում է տարածել՝ տեղեկացնելով, որ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ՝ հրապարակումից անմիջապես հետո կապ է հաստատվել Արթուր Իսպիրյանի հետ, և նրան հրավիրել են ոստիկանություն՝ լրացուցիչ պարզաբանումների համար:

«Կարճ ժամանակում ճշտվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը:
Միջոցառումներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության տեքստում:

Posted by Ադեկվադ on Tuesday, May 21, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ