Լիբանանի բանակը քաղաքացիներին կոչ է արել չներքաշվել ներքին կայունությանը վնասող գործողությունների մեջ

Լիբանանի բանակը քաղաքացիներին կոչ է արել պահպանել ազգային միասնությունը և չներքաշվել երկրի ներքին կայունությանը վնասող գործողությունների մեջ:

Լիբանանի բանակը տարածած հայտարարությամբ քաղաքացիներին կոչ է արել պահպանել ազգային միասնությունը՝ ներկա իրավիճակը երկրի պատմության մեջ համարելով վտանգավոր և նուրբ փուլ, քանի որ Իսրայելն աշխատում է իր դիվերսիոն ծրագրերի իրականացման և լիբանանցիների միջև երկպառակություն տարածելու ուղղությամբ:

Բանակը վստահեցրել է, որ շարունակում է ձեռնարկել անվտանգության անհրաժեշտ միջոցներ և իրականացնել քաղաքացիական խաղաղության պահպանման իր ազգային պարտքը՝ կոչ անելով բնակչությանն արձագանքել այդ միջոցառումներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ