ՌԴ ՀՕՊ-ը գիշերը 125 անօդաչու թռչող սարք է ոչնչացրել

ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը ոչնչացրել և որսացել են ուկրաինական 125 անօդաչու թռչող սարք:

Ինչպես հայտնել է ՌԴ ՊՆ-ն, 67 անօդաչու թռչող սարք որսվել և ոչնչացվել է Վոլգոգրադի, 17-ը՝ Բելգորոդի, 17-ը՝ Վորոնեժի, 18-ը՝ Ռոստովի, մեկական անօդաչու թռչող սարք՝ Բրյանսկի, Կրասնոդարի և Կուրսկի մարզերի, 3 անօդաչու՝ Ազովի ծովի օդային տարածքներում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ