Ես ոչ մեկին չեմ աջակցել ու չեմ էլ աջակցելու. Ծառուկյանն ասաց՝ որտեղ է հանդիպել Գալստանյանի հետ

Աջակցո՞ւմ է արդյոք Գագիկ Ծառուկյանը Վազգեն (Բագրատ) Գալստանյանին:

Մայր տաճարի վերաօծման արարողությանը մասնակցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը պատասխանելով լրագրողների հարցին՝ ասաց.

«Ես ոչ մեկին չեմ աջակցել ու չեմ էլ աջակցելու: Մնացածը ես ձեզ կասեմ հետո»:

Արտախորհրդարանական մի քանի ուժի հետ հանդիպում է եղել, ԲՀԿ-ն պատրա՞ստ է միավորման՝ հարցին, Ծառուկյանն ասաց, ոչ մի հանդիպում չի եղել, միավորման մասին խոսք չկա:

Դիտարկմանը՝, թե Գալստանյանի հետ, օրինակ, հանդիպում է եղել, Ծառուկյանն ասաց՝ հատուկ հանդիպում չի եղել:

«Բագրատ սրբազանը մեր ընտանիքին բարեկամ մարդ է, շփում եղել է: Ոչ թե հատուկ տեղ եմ հանդիպել, այլ ճաշի ենք հրավիրել մեր տանը»,- ասաց Ծառուկյանը՝ վստահեցնելով, որ քաղաքական աջակցության մասին խոսք չկա:

Ինչու է Ծառուկյանը քաղաքականության մեջ պասիվ դիրքերում, հնարավո՞ր է, որ ճնշել են՝ հարցին, ասաց՝ որևէ ճնշում իր վրա չի եղել, երբ ժամանակը գա, կպատասխանի բոլոր հարցերին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ