Երևանի թիվ 185 դպրոցում հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 28-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Համո Բեկնազարյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող Երևանի թիվ 185 հիմնական դպրոցի շենքում հրդեհ է բռնկվել:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված դպրոցի 2-րդ հարկում գտնվող փայտագործության դասասենյակում: Ըստ նախնական տեղեկությունների`տուժածներ չկան: Հրդեհի պատճառը պարզվում է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ