Նյու Յորքի քաղաքապետը Թուրքիայից կաշառք է ստացել նաև Հայոց ցեղասպանությունից չխոսելու դիմաց. միջնորդն ադրբեջանցի է

Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսին, ինչպես հայտնել ենք, մեղադրանք է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել Հայոց ցեղասպանության մասին հայտարարություն չանելու համար։

Ադամսին մեղադրում են դավադրության, խարդախության և կաշառակերության համար։

Նշվում է, որ ի թիվս այլ դավադիր պայմանավորվածությունների, 2022-ի ապրիլին Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին Թուրքիայի այդ ժամանակվա գլխավոր հյուպատոս Ռեյհան Օզգուրն քաղաքապետ Ադամսի տեղակալից՝ ազգությամբ ադրբեջանցի Ռանա Աբասովայից մի քանի անգամ երաշխիքներ է պահանջել, որպեսզի Ադամսը չխոսի Հայոց ցեղասպանությունից՝ մատնանշելով, որ դա չափազանց զգայուն հարց է Թուրքիայի կառավարության համար։

Դատախազները նշում են, որ Աբասովան հաստատել է, որ Ադամսը հայտարարություն չի անի և Ադամսն էլ նման հայտարարությամբ հանդես չի եկել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ