Ռոբերտ Քոչարյանը ե՞րբ է հավատքի հետ լավ հարաբերություններ ունեցել, երբե՛ք. Անդրանիկ Քոչարյան

«Ապաշխարելու մասին իրենց պետք է հարցնեք: Այսօր այն օրն է, երբ բոլորս մեր հոգիների մեջ ինչ-որ բան պետք է փնտրենք ու գտնենք»:

Այս մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե հոգևորականները ապաշխարե՞լ են, ինչպես ավելի վաղ հորդորել է ինքը:

Լրագրողները Քոչարյանին հայտնել են, թե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հրաժարվել են մասնակցել Մայր տաճարի աարողություններին՝ իրենց իշխանության մասնակցության պատճառոբ: Ի պատասխան, Քոչարյանը նշել է.

«Ռոբերտ Քոչարյանը ե՞րբ է հավատքի հետ լավ հարաբերություններ ունեցել, երբե՛ք: Ամեն մեկն իր սրտի հետ պետք է որոշում կայացնի, թող նախկին նախագահներն իրենց սրտի հետ որոշումներ կայացնեն»:

Անդրանիկ Քոչարյանը մյուռոնօրհնեքի արարողությանը մասնակցում է կնոջ հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ