Ես Գառնիկ Դանիելյանին «չեմ հանդգնի հակասել»՝ եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում. Ռուբինյան

Ես Գառնիկ Դանիելյանի հետ լիովին համաձայն եմ և «չեմ հանդգնի նրան հակասել»՝ եկեղեցին քաղաքականությամբ է զվաղվում:

Այս մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, որը մասնակցում է Մայր Տաճարում մյուռոնի օրհնության արարողությանը:

Լրագրողները վերջինիս հարց են ուղղել, թե ինչպե՞ս է որոշվել իր մասնակցությունը միջոցառմանը, դա կարելի՞ է դիտարկել որպես եկեղեցու հետ հաշտեցման փորձ:

«Ես օրենսդիր իշխանության մաս եմ, հրավեր եմ ստացել և այդ հրավերն ընդունել եմ: Այս մասնակցությունը հենց մասնակցություն է, իսկ հաշտեցում ասելով՝ եթե նկատի ունեք եկեղեցու քաղաքականությամբ զբաղվելը և դրանով իշխանության հետ հակասության մեջ լինելը, չեմ կարծում, որ բան կփոխվի»,- նշեց Ռուբինյանը, այնուհետ հավելեց, որ ստիպված է համաձայնել պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մտքերի հետ:

Նշենք՝ Դանիելյանը սեպտեմբերի 27-ին հայտարարել էր. «Եթե եկեղեցին պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, դա եթե քաղաքականություն չէ, ի՞նչ է, մարդիկ եկել միացել են, աջակցությո՞ւն է, թե՞ ոչ: Սա ազգային-ազատագրական պայքար է, որում բոլորն իրենց մասնակցությունը պետք է ունենան՝ հոգևորականից, զինվորականից, մշակից, բանվորից սկսած՝ մինչև չգիտեմ ով»:

Ռուբինյանի խոսքով՝ Դանիելյանը ճիշտ է ասել, եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ