Ոստիկանության աշխատակիցները փնտրում են «ԱդեկվաԴ»-ի Արթուր Դանիելյանին՝ նրան ծանուցագիր փոխանցելու համար: Այդ մասին ֆեյսբուքյան լայվի միջոցով հայտնեց Կոնստանտին Տեր-Նակալյանը:
Նա ասաց նաև, որ Դանիելյանի փնտրտուքների ճանապարհին, ոստիկանները եղել են նաև «ԱդեկվաԴ»-ի գրասենյակում:
«Ոստիկանությունը այցելել էր ԱդեկվաԴ-ի գրասենյակ. Արթուր Դանիելյանին էին որոնում»,-գրել է Կոնստանտին Տեր-Նակալյանը:
Նա նկատեց, որ ըստ ամենայնի՝ ոստիկանություն հաղորդում է ներկայացրել Արթուր Իսպիրյանը, ում մասին Արթուր Դանելյանը մեկնաբանություններ էր արել ֆեյսբուքյան իր էջում: