Մենք չգիտեինք Բեյրութին հարվածելու Իսրայելի ծրագրերի մասին. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ սպասում է լրացուցիչ տեղեկությունների՝ նախքան Բեյրութի վրա Իսրայելի վերջին ավիահարվածները մեկնաբանելը, կրկնելով, որ ԱՄՆ-ը ներգրավված չէ Իսրայելի գործողությանը։

«Մենք դեռ տեղեկություններ ենք հավաքում, կարող եմ ձեզ ասել, որ ԱՄՆ-ը չի իմացել և չի մասնակցել Իսրայելի գործողություններին։ Ես կկարողանամ ավելին ասել, երբ մենք ավելի շատ տեղեկատվություն ունենանք»,- ասել է Բայդենը, հաղորդում է CNN-ը։

Նա ասել է, որ «միշտ մտահոգված է» հակամարտության պատճառով տարածաշրջանում լարվածության աճով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ