Խեցգետիններին նոր հնարավորությւն կտրվի․ սեպտեմբերի 28-ի աստղագուշակը

Խոյ

Անցնող տարվա վերջին օրը Խոյերին չի խանգարի մտավոր և ֆիզիկական հավաքվածությունը: Այս որակները թույլ կտան ժամանակին անել անհրաժեշտ գործերը, տեղավորվել ժամանակացույցում: Րոպե առ րոպե ծրագրված օրը թույլ կտա չշեղվել անարդյունավետ վեճերի վրա: Կարևոր է բաց թողնել առաջադրանքները, որոնցում ձեր կամ համատեղ ջանքերը անհրաժեշտ պտուղները չեն տվել: Չարժե ձգտել առաջին պլան. շահագրգիռ անձինք արդեն գիտեն ձեր հնարավորությունները:

Ցուլ

Շատ Ցուլերի համար Նոր տարին դիմավորելն ավելի հարմարավետ կլինի, եթե մի կողմ դնեն անցյալը և հայացքը նետեն դեպի ապագա: Անհրաժեշտ աշխարհընկալման ձևավորման համար լավ հավելում կլինի ձեր նոր, մշակված կերպարը, մանրակրկիտ մտածված ոչ ավանդական ճաշացանկը կամ այլ նրբություններ, որոնց մասին ձեզ ամենից լավ է հայտնի: Դրական էմոցիաներ կավելացնի սիրելի անձնավորության հետ սերտ շփումը:

Երկվորյակ

Հրաժեշտ տալով անցնող տարուն՝ Երկվորյակներին օգտակար կլինի գումարել հաճելի արդյունքները և ինքնաքննադատորեն վերլուծել սխալները: Եթե հավասարակշռությունը դրական է կամ չեզոք, աստղերը շնորհավորում են ձեզ. քննությունը գերազանց եք հանձնել: Բացասական արդյունքի դեպքում՝ կարևոր է հասկանալ պատճառները և ապագայում խուսափել դրանցից: Նոր տարին կարող եք դիմավորել և՛ տանը, և՛ հյուրի կարգավիճակում, գլխավորը՝ հարգել մեծերի կարծիքը:

Խեցգետին

Նոր տարին Խեցգետինների համար հնարավորություն է պարզելու զուգընկերոջ հետ հարաբերությունների նրբությունները, վերջակետ դնելու ընտանեկան և կենցաղային գժտություններին: Հարաբերությունները նախկինի պես չեն մնա. դրանք կփլուզվեն, չեզոք մակարդակի կգան կամ կդառնան ավելի ջերմ, ավելի ազնիվ: Ցանկացած շփման մեջ անհրաժեշտ է մեծահոգություն և վեհանձնություն դրսևորել: Լավատեսության գլխավոր աղբյուրը կդառնա շրջապատի կողմից աջակցությունը:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ չի տրվում սահմանափակվել տոնի նյութական կողմով: Նոր տարի անհրաժեշտ է մուտք գործել արժեքների ամուր համակարգով կամ այն ձևավորելու համառ մտադրությամբ: Այն կդառնա ձեր մասնագիտական, ծնողական, ստեղծագործական, սիրային հաղթանակների լավագույն հիմքը: Հնարավոր է, որ հենց Ամանորի գիշերը ձեզ համար հասկանաք այս կամ այն իրերի, սկզբունքների, հարաբերությունների իսկական արժեքը:

Կույս

Ամանորյա մթնոլորտն ունակ է Կույսերին դրական լիցքեր հաղորդել ոչ միայն մոտակա օրերին, այլև ավելի երկար ժամանակահատված: Եթե դուք մեծահոգի եք, շփվող և շռյալ եք, ամենուր ցանկալի հյուր կլինեք: Տնեցիները սիրով կներեն ձեր թերությունները, կճանաչեն ձեր հեղինակությունը: Մտերիմների և սիրելի անձնավորության հետ հարաբերություններում օգտակար է վերջնական շեշտադրումներ կատարել և հստակեցնել ընդհանուր ծրագրերը:

Կշեռք

Կշեռքներին աստղերը հիշեցնում են, որ Նոր տարին հաշիվներ մաքրելու, ինտելեկտուալ կամ այլ ռևանշի ժամանակ չէ: Չարժե ուշացած ակտիվություն ցուցաբերել և հնացած թեմաներ բարձրացնել: Հումորը չպետք է չափից դուրս ծակող լինի, նկատողությունները՝ չափազանց քննադատական: Ոչ կառուցողական մտքերի և գործողությունների իներցիան կոտրելուն կօգնի ընդհանուր միջոցառմանը մասնակցությունը: Անցանկալի է ագրեսիվ մթնոլորտում երկար մնալը:

Կարիճ

Կարիճներին խորհուրդ չի տրվում ձգտել բուռն ակտիվության: Տոնական շրջանը թույլ է տալիս դադար վերցնել, որպեսզի անցնեք այլ ոճի գործողությունների: Ծրագրերի հաճելի առանձնահատկությունը կլինի դրանց բազմաեղանակությունը: Ամանորյա գիշերը կարելի է ազատություն տալ երևակայությանը: Նույնիսկ եթե ընտրությունը կատարված է, չի խանգարի նաև մտածել ընդունած որոշման ամենահրապուրիչ այլընտրանքների մասին:

Աղեղնավոր

Ամանորյա գիշերը և մոտակա օրերին Աղեղնավորներին խորհուրդ է տրվում թուլանալ, դուրս գալ աշխատանքային ոճից: Առանցքային պահը ձեզ համար կարող է լինել ոչ թե զանգերի ղողանջը և փոխադարձ շնորհավորանքները, այլ որոշակի արդյունքի հասնելը: Կոնկրետ նպատակի համար սիրով կենթարկվեք պայմանականություններին, կհամաձայնեք սահմանափակումների հետ: Եթե տոնն ընթանում է ձեզ անհրաժեշտ ծրագրով, գերազանց տրամադրություն կունենաք:

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար ամանորյա մթնոլորտը կարող է ինչ-որ բանով մթագնել: Ամենայն հավանականությամբ, իրավիճակը փոխել դեռևս ի զորու չեք: Չարժե ձեզ մեղադրել: Այսօր բազմաթիվ դրական պահեր կան, որոնք արժանի են ձեր ուշադրությանը: Գերադասելի է համախոհների ընկերախումբը, որում ձեզ բնական կպահեք և հասկացված կլինեք: Եթե ձեզ դուր է գալիս էքսցենտրիկ ճգնավորի դերը, չարժե կապը կտրել արտաքին աշխարհի հետ, անջատել կապի միջոցները:

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ չի տրվում երկար գտնվել բազմամարդ վայրերում: Չի խանգարի ունենալ ձեր անկյունը, որտեղ կարելի է հանգստանալ, ձեզ կարգի բերել, հավաքել մտքերը: Ամանորյա տրամադրությունը միանգամայն դրական կլինի, քանզի ընդհանուր առմամբ արդեն գիտեք, թե ինչ եք ցանկանում: Սակայն խորհուրդ է տրվում խուսափել ձեր կարծիքներն ու ծրագրերը բարձրաձայնելուց, բարձր խոստումներից և հապշտապ պայմանավորվածություններից:

Ձկներ

Ձկների վարքագիծը, հագուստը և այլ նրբությունները կհուշեն հանգամանքները: Մեծ կշիռ կունենա ազդեցիկ դեմքի կամ մարդու կարծիքը, ում վրա ցանկանում եք տպավորություն գործել: Հուսալի զուգընկերոջ հետ կարելի է ևս մեկ անգամ հստակցնել ընդհանուր ծրագրերը: Ամանորյա գիշերը վատ պահ չէ նշանադրության մասին հայտարարելու համար: Նրա նկատմամբ, ով ձեզ համար գրավիչ է, սակայն դեռևս հասանելի չէ, արժե հարգանք արտահայտել հեռավորության վրա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ