Ընդլայնվել է «Մվասի» դեղով բուժման ծրագիրը. քաղցկեղ ունեցող բոլոր պացիենտներին այն կտրամադրվի անվճար

Ընդլայնվել է մարդասիրական օգնությամբ ստացված «Մվասի» (բևացիզումաբ) դեղով բուժման ծրագիրը:

Ինչպես հաղորդել է Առողջապահության նախարարությունը, քաղցկեղ ունեցող պացիենտներին այսուհետև նշված դեղը, ըստ բժշկական ցուցումների, անվճար կտրամադրվի նաև այն բժշկական կենտրոններում, որտեղ վերջիններս հաշվառված են և բուժում են ստանում` անկախ սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկվածությունից:

Քիմիաթերապիայի ռեժիմի և «Մվասի (բևացիզումաբ) լուծույթ ներերակային 25մգ/մլ 16մլ» և «Մվասի (բևացիզումաբ) լուծույթ ներերակային 25մգ/մլ 4մլ» դեղերի նշանակումը կատարվում է բուժող բժշկի կողմից:

Պացիենտներին ծրագրում ընդգրկելու և համապատասխան բուժումը կազմակերպելու համար անհրաժեշտ է առաջնորդվել նախարարի հրամանով` սահմանված կարգով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ