Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գաղափարները տարածող տելեգրամյան ալիքը հայտնել է, որ հոգևորականի կարգավիճակը սառեցրած Գալստանյանը մեկնել է Հայաստանի վանքերից մեկը ծոմապահության։
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, սակայն, իրականում Մայր Աթոռից Գալստանյանին արգելել են մասնակցել Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին: Այս ամենից դրդված՝ Գալստանյանը իր բացակայությունն արդարացնելու համար որոշել է գնալ Հայաստանի վանքերից մեկը և մի քանի օր մնալ այնտեղ: