Երևանում հրդեհ է բռնկվել թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում

Սեպտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրազի փողոցում՝ «Շանթ» ռեստորանային համալիրի հարևանությամբ, երթուղային ավտոբուսից ծուխ է նկատվում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհ է բռնկվել թիվ 39 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսի շարժիչի հատվածում: Վարորդը շուտ է նկատել և ահազանգել «9-11»:

Ըստ նախնական տեղեկությունների՝ չկան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ