Սկանդալ ԱՄՆ-ում. Նյու Յորքի քաղաքապետը մեղադրվում է թուրքական իշխանությունների հետ կոռուպցիոն կապերի համար

Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսին մեղադրանքներ են ներկայացվել կաշառք ստանալու, դավադրության և քարոզարշավի ֆինանսավորման խախտումների վերաբերյալ:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Ադամսը ապօրինի կերպով նախընտրական ներդրումներ և թանկարժեք նվերներ է ստացել թուրքական իշխանություններից, և 2021 թվականին քաղաքապետ ընտրվելուց հետո նա սկսել է «մարել իր պարտքերը»։

«Քաղաքապետ Ադամսը արշավի շրջանակներում պահանջել և գիտակցաբար ընդունել է ապօրինի ներդրումներ օտարերկրյա դոնորներից և կորպորացիաներից: Պնդում ենք, որ քաղաքապետ Ադամսն ընդունել է այդ նվիրատվությունները, թեև գիտեր, որ դրանք անօրինական են և թուրքական կառավարության պաշտոնյայի և թուրք գործարարների կողմից իր վրա ազդեցություն ձեռք բերելու փորձեր են»,- հայտարարել է Նյու Յորքի Հարավային շրջանի ԱՄՆ դատախազ Դամիան Ուիլյամսը:

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է հինգ ուղևորություն Ստամբուլով դեպի Հնդկաստան, Չինաստան, Ֆրանսիա, Հունգարիա և Շրի Լանկա, որոնց ընթացքում Ադամսը, ըստ դատախազների, անօրինական կերպով ստացել է ավելի քան 100.000 դոլար տարբեր «բոնուսներ»՝ շքեղ ճամփորդական արտոնություններ, ներառյալ անվճար միջազգային թռիչքներ և հյուրանոցային շքեղ համարներ:

Նյու Յորքի քաղաքապետը չի կարողացել հիմնավորել այդ նվերների ծագումը և որոշ դեպքերում կեղծ փաստաթղթեր է ստեղծել:

Իր հերթին Էրիկ Ադամսը հերքել է իր մեղքը և ասել, որ կպատասխանի մեղադրանքներին դատարանում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ