Սևանի հանգստյան տներից մեկի տանիքում տղամարդու դի է հայտնաբերվել

Սեպտեմբերի 27-ին ողբերգական դեպքն է տեղի ունեցել հոսանքահարման հետևանքով:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժնում օպերտատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Մարիա» ռեզորթում տղամարդու դի կա:

Ոստիկաններն ու պարեկները նշված հանգստյան տան տանիքի վրա հայտնաբերել են Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Վասիլի Ս.-ի դին: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս տանիքի վրա աշխատանքներ կատարելու նպատակով բարձրացել է այնտեղ ու անզգուշաբար գլխով դիպել է տանիքի վրայով անցնող 10 հազար կիլովատ լարին, ինչի հետևանքով հոնսանքահարվել և տեղում մահացել է:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին քննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ