Հայաստանի համար չեզոքությունն է լավագույն լուծումը, ոչ թե Ադրբեջանի դեմ ռազմական դաշինքները. Հիքմեթ Հաջիև

Բաքուն շարունակում է խուսափել խաղաղության համաձայնագրից՝ ՀՀ սահմանադրությունը շահարկելու իր քաղաքականությամբ:

La Repubblica թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել է, թե Երեւանի հետ խաղաղ համաձայնագրի ձեռքբերման խոչընդոտ է համարում Հայաստանի Սահմանադրությունը, որը ենթադրում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։

«Մենք ավելի մոտ ենք խաղաղությանը, քան երբևէ, բայց խոչընդոտները մնում են, որոնք խանգարում են մեզ առաջ շարժվել»,- աել է նա:

Հաջիևը նաև անդրադարձել է ՀՀ սպառազինությանն ու նշել, որ Հայաստանի ռազմականացումը պետք է լինի պատասխանատու և համաչափ՝ մտահոգություն հայտնելով Երևանի կողմից Ֆրանսիայից հեռահար հրթիռների գնման առնչությամբ։

«Հայաստանի համար լավագույն լուծումը կլինի չեզոքությունը, այլ ոչ թե Ադրբեջանի դեմ ռազմական դաշինքների ստեղծումը»,- նշել է Հաջիևը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ