Քաղաքականություն չէ՞ այն, որ եկեղեցին պահանջում է Փաշինյանի հրաժարականը, եթե չէ, ի՞նչ է. Գառնիկ Դանիելյան

Եթե եկեղեցին պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, դա եթե քաղաքականություն չէ, ի՞նչ է, մարդիկ եկել միացել են, աջակցությո՞ւն է, թե՞ ոչ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գառնիկ Դանիելյանը՝ նշելով, որ դա, իր կարծիքով, աջակցություն է:

Ինչո՞ւ է եկեղեցին հետքայլ անում՝ Դանիելյանն ասաց՝ մեծ առումով իրեն ականավոր քաղաքական գործիչ չի համարում, բայց կարծում է, որ այս քաղաքական ամբողջ դաշտը խորը բուժման կարիք ունի:

«Եթե մենք ասում ենք, որ երկիրը կործանվում է, դրան համապատասխան քայլեր պետք է ձեռնարկվեն, ամեն մեկն ինչ ասում է, դրա տերը պետք է լինի, խոսելուն գործը հաջորդի: Սա ազգային-ազատագրական պայքար է, որում բոլորն իրենց մասնակցությունը պետք է ունենան՝ հոգևորականից, զինվորականից, մշակից, բանվորից սկսած՝ մինչև չգիտեմ ով»,- ասաց նա:

Հիասթափվա՞ծ է արդյոք Գառնիկ Դանիելյանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից:

«Ես չեմ ոզում գնահատականներ հնչեցնել, ուզում եմ ասել բոլոր էն մարդկանց, որոնք ժամանակին տեսակետ, կարծիք են հայտնել, բարի լինեն դրանք մինչև վերջ տանեն»,- նշեց Դանիելյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ