Հենց ՆԱՏՕ-ն հարձակվի Բելառուսի վրա, մենք միջուկային զենք կկիրառենք. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բացատրել է, թե որ դեպքում միջուկային զենքը կարող է օգտագործվել Բելառուսի և Ռուսաստանի պաշտպանության համար։

Նրա խոսքերը փոխանցել է BELTA գործակալությունը:

«Ես ասացի, որ հարձակումը Բելառուսի վրա երրորդ համաշխարհային պատերազմն է, Պուտինն էլ վերջերս հաստատել է դա՝ փոխելով միջուկային դոկտրինան: Հենց նրանք հարձակվեն մեզ վրա, մենք կօգտագործենք միջուկային զենք: ՆԱՏՕ-ն, ամերիկացիներն ու լեհերն արդեն շարված են սահմանի երկայնքով, հատկապես՝ լեհական մասում։ Մենք գիտենք, որ Լեհաստանի ղեկավարությունն արդեն ձեռքերը շփում է»,- ասել է Բելառուսի նախագահը:

Նա հայտարարել է, որ առանց վարանելու ՌԴ-ի հետ միասին կօգտագործեն միջուկային զենք, և դա արդեն կդառնա նոր համաշխարհային պատերազմի սկիզբ. «Բայց մենք անկեղծորեն ասում ենք՝ սա պետական սահման է, մենք դրա մասին ազնվորեն և բացահայտ ենք ասում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ