30 տարվա սխալների ողբերգական հետևանքը

Արցախյան 2020 թվականի մեծ պատերազմի նախերգանքը սկսվեց դեռևս 2013 թվականին։ Մինչև այդ, 2000-ականների սկզբից Ադրբեջանը զինվում էր․ զինվում էր գերժամանակակից զենքերով, զինվում էր Հայաստանի «բարեկամի» ձեռքով, իսկ Հայաստանում մարդկանց ընդամենը կերակրում էին «կիլդիմ» մուլտերով, հակառակորդին ներկայացնելով որպես ոչխար։

Ադրբեջանն ավելացնում էր զինանոցը, իսկ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ավելացնում էին սեփական դրամապանակների «զինանոցը»։ Այս հակասական իրավիճակի արդյունքը երկար սպասեցնել չտևեց։ Ադրբեջանական նորագույն զենքը սկսեց հուժկու կրակել 2016 թվականի ապրիլին։

Քառօրյա պատերազմը սկիզբն էր մեծ պատերազմի, որը դեռ այն ժամանակ խլեց 100-ից ավելի կյանք և 800 հա տարածք։ Ապրիլյան ատերազմը 4 օր անց կանգնեցվեց, բայց դեռ այն ժամանակ ու դրանից հետո էլ ոչ ոք հանրությանը չբացատրեց, թե ինչու և ինչ պայմաններով կանգնեցվեց ադրբեջանական ագրեսիան։ Ինչ գին խոստացան Հայաստանի իշխանությունները, և ով պետք է վճարեր այդ գինը։

Այդ օրերի իշխանության ներկայացուցիչներն այսօր «բեղերը ոլորելով» խոսում են քառօրյա պատերազմի «հաղթանակի» մասին։ Իրականում քառօրյան հաղթանակ էր շարքային զինվորների և սպաների համար, սակայն այն այդ օրվա իշխանության պարտությունն էր։

Սերժ Սարգսյանն ու նրա թիմն այսօր ամպագորգոռ պատմություններ են պատմում այդ պատերազմի մասին, սակայն թաքցնում են իրականությունը, իսկ իրականությունն այն էր, որ քառօրյա պատերազմը չավարտվեց 2016 թվականի ապրիլի հինգին, այլ ընդամենը հետաձգվեց․ հետաձգվեց, որպեսզի 4 տարի անց ավելի աղետալի ձևով թափվի Արցախի և Հայաստանի վրա։

2020 թվականի աղետը Հայաստանի 30 ամյա պատմության սխալների հետևանքն էր։ Սխալներ, որոնք կարող էինք ուղղել, բայց չուղղեցինք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ