Թուրքիայի դերակատարման մասին բոլորդ էլ երևի գիտեք, թե՞ էլի պիտի երգենք, որ Ստամբուլն արյան ծով պիտի սարքենք․ Անդրանիկ Քոչարյան

«Ինչի Թուրքիան այս տարածաշրջանում չկա՞, Ադրբեջանի ավագ ընկերը չէ՞, 44-օրյա պատերազմում էլ չե՞ք զգացել»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ ԱՄՆ-ում Փաշինյանի և Էրդողանի հանդիպմանը, մասնավորապես Էրդողանի հայտարարությանը, մասնավորապես, որ Փաշինյանը դիմել է Թուրիքայի նախագահին՝ նպաստելու համար տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։

«Թուրքիայի դերակատարման մասին բոլորդ էլ երևի գիտեք, թե՞ էլի պիտի երգենք, որ Ստամբուլն արյան ծով պիտի սարքենք, մոռացեք, պետք է գնալ դեպի խաղաղություն։ Տարածաշրջանային բոլոր տերությունները, նաև գերտերութունները պետք է միտված լինեն խաղաղության հասնելուն։ Թուրքիան էլ անելիք ունի»,- նշեց նա։

Հիշեց, որ ժամանակին ինքն անձամբ է փորձել օգտագործել Թուրքիայի նախագահի աշխատակազմի հնարավորությունները՝ հայ գերիների վերադարձի գործում․«Եղել է մի ժամանակաշրջան, երբ անձամբ ես նկատեցի, որ Էրդողանը գնաց հայկական եկեղեցի՝ իր մտերիմի հոգեհանգստին մասնակցելու, քանի որ ճեմարանն էր ավարտել, անմիջապես Արման Բաբաջանյանին առաջարկեցի ինձ ուղեկցի, գնանք Վեհափառի մոտ՝ ես ասելիք ու խնդրանք ունեմ։ Ես նրան առաջարկել եմ, որ մեր պատվիրակը Ստամբուլում առաջարկի, որ գերիների հարցում ունենանք Թուրքիայի ղեկավար կազմի աջակցությունը՝ մասնավորապես Էրդողանի, ես գիտեի, որ պատվիրակը կարող է այդ խնդրանքվ դիմել»,- նշեց նա։

Ըստ Քոչարյանի, թեև ադրբեջանական ճնշումներին, իր տեղեկությամբ այս խոսույթը հասել է մինչև Թուրքիայի նախագահի օգնականին, արդյոք գերիների վերադարձի՝ այդ ժամանակ համընկած փուլերում սա որևէ դեր խաղացել է, դժվարացավ նշել․«Չեմ կարող ասել դա՝ ինչ արդյունք տվեց, կարծում եմ՝ պետք է բոլոր միջոցները կիրառել»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ