Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղի տնօրենի ժ/պ-ն իրավապահների ստուգումների ժամանակ ազատված է եղել աշխատանքից․ մանրամասներ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի տնօրենի ժ/պ Լեռնիկ Պետրոսյանը ռեկտորի առաջարկությամբ դեռ սեպտեմբերի 23-ին աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել, որը բավարարվել է։

Լեռնիկ Պետրոսյանի՝ որպես Կապանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարի, աշխատանքային վերջին օրը եղել է սեպտեմբերի 24-ը:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մամուլի խոսնակ Վահե Դավթյանը։

Հիշեցնենք՝ երեկվանից լուրեր են տարածվել այն մասին, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները ստուգումներ են իրականացրել Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղում։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ մասնաճյուղի տնօրեն Լեռնիկ Պետրոսյանը խախտումներ է կատարել։

Ըստ այդ տեղեկությունների նաև՝ ստուգումների արդյունքում 20 հոգի բերման է ենթարկվել՝ տնօրենը, տնօրենի տեղակալը, հաշվապահը, դասախոսներ։

Վահե Դավթյանը նշեց, որ իրենք ևս սպասում են պաշտոնական տեղեկատվության։ Տեղեկություն ստանալուն պես բուհը նույնպես հանդես կգա հայտարարությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ