Սրանց նմաններն են սեպ խրում Հայաստանի և Արցախի ժողովուրդների միջեւ

Ադրբեջանի հետ առեւտուր անող և Արցախը հանձնող, Արցախի նախկին ԱԽՔ Վիտալի Բալասանյանի մտերիմն ու կուսակից Մետաքսե Հակոբյանն իրեն իրավունք է վերապահում ՀՀ ընտրված իշխանությունների մասին անպարկեշտ արտահայտություններ անել։ Հենց սրա նմաններն են սեպ խրում, պառակտում Հայաստանի և Արցախի ժողովուրդներին։

Սրանք սրբություն չունեցող մարդու տեսակ են, որոնք առիթը բաց չեն թողնում ժողովրդի համար հոգեցունց այս օրերին «Եռաբլուր» պանթեոնը թամաշայի վայրի վերածելու՝ իրենց վայնասուններով ու հոխորտանքով լցնելով ծխացող խնկով հագեցած լռությունը։

Սակայն հայ ժողովուրդն իմաստուն է, կարողանում է տարբերել թացը չորից, և բացի ընդդիմադիր, ծախված գործիչներից, սրանց ծափահարողներ չկան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ