ՀՀ վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը գրում է ․
Ընդդիմության պահվածքը հիշեցնում է խորտակվող նավից առնետավազքի, տապալված շարժման համար բոլորը մեղավորներ են փնտրում՝ ձևանալով անմեղ։
Փորձ է արվում տապալված շարժման ողջ պատասխանատվությունը թողնել սուտասան տերտերի վրա, անգամ հայտարարեցին, թե եկեղեցին չի սատարել վերջինիս, չնայած, որ նույն սուտասանը բազմիցս հայտարարել է, թե գործում է Վեհափառ Հայրապետի օրհնությամբ։
Շարժումը տապալված էր դեռևս մայիսի 9-ին, երբ վարչապետին 1 ժամ ժամանակ տվեցին, իսկ դրան հաջորդած գործողությունները ընդամենը շարժումը վերակենդանացնելու անհաջող փորձեր էին։
Առնվազն արդար չէ տապալված շարժման համար ողջ պատասխանատվությունը թողնել մեկի վրա, սուտասան տերտերին դուք եք ծնել, սնել ու ուղղորդել։ Տապալված հակապետական շարժման պատասխանատվությունը կրում եք բոլորդ՝ քաղաքականությամբ զբաղվող հոգևորականներով, դաշնակներով, բանկոմատ թալանող ծռերով, Ղարաբաղը խուրդած թալանչիներով, Սերժով, Ռոբով ու իրենց արբանյակներով ․․․