Կիևյան կամրջի վրա բախվել է 3 մեքենա, կան տուժածներ

Սեպտեմբերի 26-ին, ժամը 22:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք:

🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Ռ. Պ., ծնված 2003 թ.), «Hyundai» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1991 թ.) և «Opel» (վարորդ՝ Գ. Պ., ծնված 1995 թ.) մակնիշների ավտոմեքենաները. «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից առկա է վառելիքի արտահոսք։

«Hyundai» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Պ.-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Возможно, это изображение 3 человека и автомобиль

Возможно, это изображение 1 человек

Возможно, это изображение автомобиль и фургон

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ