Այսօր 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցն է

Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցը։ 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական լայնամասշտաբ գործողություններ սկսեց Արցախի ուղղությամբ։ Հայաստանում և Արցախում հայտարարվել էր ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Մարտական գործողությունները ընթանում էին արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով:

Պատերազմն ավարտվեց նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ նախագահների եռակողմ հայտարարությամբ։

4 տարի է անցել, սակայն այդպես էլ չեն հրապարակվել պատերազում բոլոր զոհվածների անունները, նրանց ընդհանուր թիվը։ Բաքվի բանտերում պահվում են տասնյակ հայ գերիներ։ Արցախն ամբողջությամբ հայաթափված է ու կորսված։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ