Պետությունը մաֆիոզ կառույց է ղեկավարել, դատավորներն ուզում են , որ մաֆիան վերադառնա

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը Պետրոս Ղազարյանի «60 րոպե» -ում անդրադառնում է ներկայիս դատական համակարգի խնդիրներին և անհրաժեշտ բարեփոխումներին:

«Բարձրագույն դատական խորհուրդը եթե մի քանի ամսվա մեջ չփոխեց իր գործելաոճը, ես կլինեի առաջիններից մեկը, որ պատրաստ կլիներ ամեն ինչ անել Բարձրագույն դատական խորհրդի դիմաց:

Քանի դեռ այս խայտառակությունը դատարաններից չի վերացել, ոչ ժողովուրդն է նորմալ ապրելու, ոչ ժողովրդավարությունն է կայունանալու, ոչ տնտեսական հեղափոխություն է լինելու: Հանրային շահը պահանջում է, որ դատավորների մեջ լինի զտում և ԲԴԽ-ն էլ սթափվի և փոխի իր գործելաոճը:

Դատավորներն իրենք են ուզում, որ մաֆիան վերադառնա, որովհետև իրենք այդ մաֆիայի շահառուն են»:

Առավել մանրամասն՝ դիտեք տեսանյութում.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ