Մահացել է մեր շատ սիրելի ակադեմիկոս, բացառիկ մի մարդ՝ Յուրի Սարգսյանը. Արայիկ Հարությունյանը ցավակցություն է հայտնել

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կյանքից հեռացել է ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ԳԱԱ ակադեմիկոս, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի նախկին ռեկտոր, պատվավոր պրոֆեսոր Յուրի Սարգսյանը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ցավակցել է Յուրի Սարգսյանի հարազատներին և սոցցանցի իր էջում գրել.

«Այսօր շատ ցավալի լուր իմացա: Մահացել է մեր շատ սիրելի ակադեմիկոս, բացառիկ մի մարդ՝ Յուրի Սարգսյանը: Թե որքան է նա արել մեր կրթության և գիտության զարգացման համար, դեռ շատ կգրվի: Ցավակցում եմ հարազատներին, բոլորիս Յուրի Սարգսյանի մահվան կապակցությամբ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ