Դու «մաֆիոզ» պետության ղեկավարն ես, ով ստրուկներ ունի. Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը՝ Պուտինին

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմին Վլադիմիր Պուտինին մեղադրել է «մաֆիոզ պետություն» ղեկավարելու համար և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ունեցած ելույթում նրան համեմատել ստրկատիրոջ հետ։

Լեմմին թիրախավորելով Պուտինի վարքագիծը Ուկրաինա ներխուժման ժամանակ՝ Ռուսաստանի կառավարությանը մեղադրել է միջազգային իրավունքը խախտելու համար:

«Ձեր ներխուժումը բխում է Ձեր շահերից, Ձեր մաֆիոզ պետությունը մաֆիայի կայսրության վերածելու համար, կոռուպցիայի վրա կառուցված կայսրության»,- հայտարարել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ