Բայդենը չեղարկել է Վրաստանի վարչապետի ընդունելությունը. Կոբախիձեի անունը հանվել է հրավիրվածների ցուցակից

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ավանդական ընդունելության ժամանակ կհյուրընկալի համաշխարհային առաջնորդներին և ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին։

Այս մասին հայտնել են միջազգային լրատվամիջոցները:

Ըստ տեղեկությունների, Իրակլի Կոբախիձեն, ով գլխավորում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում վրացական պատվիրակությունը, սկզբում եղել է նախագահի ընդունելությանը հրավիրվածների ցուցակում, սակայն Բայդենի վարչակազմը չեղարկել է հրավերը։

Չեղարկել են նաև վրացական պատվիրակության հետ բոլոր հանդիպումները: Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նույնպես մերժել է Կոբախիձեի հետ հանդիպումը։

Ամերիկյան լրատվամիջոցներն ու Mtavari Arkhi հեռուստաալիքը նշել են, որ հանդիպումը մերժելու պատճառը Միացյալ Նահանգներին ու նրա արևմտյան գործընկերներին ուղղված՝ վրացական կառավարության «հակաժողովրդավարական գործողություններն են, ապատեղեկատվությունն ու բացասական հռետորաբանությունը»:

Խոսքը մասնավորապես «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման և այլ գործընթացների մասին է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ