Հանդիպումը քննադատող դաշնակներին ու ռոբասերժական արբանյակներին պետք է ուղարկել հայտնի ուղղությամբ՝ դրոշ վառելով հայրենիք փրկելու․ Տարոն Չախոյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահ Էրդողանի հանդիպման շուրջ քննադատություններին անդրադարձել է վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը։ Չախոյանի գրառման մեջ մասնավորապես ասվւմ է․

Էրդողան-Փաշինյան հանդիպումը քննադատող դաշնակներին ու ռոբասերժական արբանյակներին պետք է ուղարկել հայտնի ուղղությամբ՝ դրոշ վառելով հաjրենիք փրկելու։

Էրդողանի հետ վարչապետի հանդիպումը քննադատողներն ի՞նչ են առաջարկում՝

✅ հարևանների հետ հարաբերությունները չկարգավորե՞լ
✅ տարածաշրջանում շարունակել իզոլացված գոյատևե՞լ
✅ պաշտոնական հանդիպումներին չներկայանա՞լ
✅ պաշտոնական հանդիպումներին գնալ լացակումա՞ծ
✅ պաշտոնական հանդիպումներին չլուսանկարվե՞լ
✅ պաշտոնական հանդիպումներին նվիրած գրքից հրաժարվե՞լ
✅ թե հարաբերությունների կարգավորման փոխարեն շարունակել պատերազմի վտանգից վախեցած գոյատևել, մինչև տանիքը մի օր գլխներիս փուլ կգա։

Բնականաբար՝ թվարկված բոլոր կետերն էլ հեռու են առողջ տրամաբանությունից։

ՀՀ կառավարությունը որդեգրել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու քաղաքականությունը, դրա մասին հայտարարելով աշխարհի ամենաբարձր ամբիոններից, ու առնվազն տարօրինակ կլիներ տարածաշրջանում խաղաղության հաստատումը առանց հարևանների հետ հարաբերությունների կարգավորման։

Ի դեպ, Էրդողանի հեղինակած գրվածքն ուսումնասիրում է ՄԱԿ-ի պարտականությունները՝ ապահովելու կայուն և արդար աշխարհը և ոչ թե Հայոց ցեղասպանությունը կամ տարածաշրջանի թուրքացումը՝ ինչպես էժանագին շահարկումներ հնչեցրին ընդդիմադիր դաշտից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ