Հավատացած եմ՝ ռազմավարական գործընկերության ոգով համագործակցությունը դրական արդյունքներ կունենա. Փաշինյանը՝ Կոբախիձեին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ ծննդյան օրվա առթիվ:

Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն, սիրելի ընկեր,

Ընդունեք խնդրեմ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ:

Հավատացած եմ, որ այս կարևոր շրջափուլում Ձեր հմուտ ղեկավարումն ու առաջնորդությունը կնպաստեն Վրաստանի առավել հզորացմանը և զարգացմանը: Կարևորում եմ Ձեր անձնական ներդրումը Հայաստանի հետ հարաբերությունների խորացման և ամրապնդման գործում:

Ցանկանում եմ ընդգծել օրերս Վրաստան կատարած այցելությանս ընթացքում տեղի ունեցած քննարկումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները: Հավատացած եմ, որ ռազմավարական գործընկերության ոգով համագործակցությունը դրական արդյունքներ է ունենալու մեր երկրների և եղբայրական ժողովուրդների համար:

Կրկին շնորհավորելով Ձեզ ծննդյան օրվա առթիվ՝ մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ, առողջություն և ամենայն բարիք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ