Իմ տարեկան աշխատավարձը 30 մլն դրամ է. Սասուն Խաչատրյանը՝ 8 մլն-ով մեքենա գնելու մասին

«Իմ տարեկան աշխատավարձը 30 մլն դրամ է, և եթե ուսումնասիրել եք իմ հայտարարագիրը, այնտեղ գրված է: Նաև բարի լինեիք իմ օրինական մուտքերն էլ ուսումնասիրել, և այդ «Պորշ»-ը իմ աշխատավարձի միայն մի մասն է, 10 տարեկան մեքենա է»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է 8 մլն դրամ արժեքով «Պորշ» մակնիշի մեքենա գնել:

«Մարտի 1»-ի գործով դատարանում նոր քննություն սկսելու վերաբերյալ հարցին Խաչատրյանը չպատասխանեց՝ նշելով, որ դա իր իրավասություններից դուրս է:

«Գործը դատախազության դաշտում է»,- ասաց նա՝ միաժամանակ նշելով, որ տեղյակ չէ, թե այդ գործը որ դատավորին է մակագրվել:

Այլ հարցադրումների Սասուն Խաչատրյանը չպատասխանեց՝ նշելով, որ ուշանում է հանդիպումից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ