Հայկ Մամիջանյանի ծառայողական ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք

Սեպտեմբերի 25-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները ՊԾ Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել «Toyota» մակնիշի «030 HH 01» համարանիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարեկները ծառայություն կատարելիս նկատել են, որ նշված ավտոմեքենան երթևեկում է հանդիպակաց, կանգնեցրել են, ստուգվել է վարորդի սթափությունը, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ:

Նշված համարանիշները հաշվառված են ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում, իսկ ավտոմեքենան սպասարկում է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին: Նա ավտոմեքենայում չի եղել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ