Քննարկվել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությանն առնչվող հարցեր

Սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ։ Առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Նախարարները բարձր են գնահատել երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մակարդակը։ Քննարկվել են Հայաստանի ու Կիպրոսի միջև համագործակցության ներկայիս ընթացքին, ինչպես նաև այն առավել զարգացնելուն վերաբերող հարցեր:

Քննարկվել են նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությանը, Հայաստանի ու Կիպրոսի զինված ուժերում ընթացող բարեփոխումներին և փորձի փոխանակմանն առնչվող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ