Անելու ենք հնարավորը Կիպրոսի հետ ռազմատեխնիկական համագործակցությանը նոր որակ հաղորդելու համար․ Պապիկյան

Հայաստանը կողմ է բանակցությունների ճանապարհով Կիպրոսի խնդրի խաղաղ կարգավորմանը՝ հիմք ընդունելով ՄԱԿ բանաձևերի հանրահայտ սկզբունքները։

Այս մասին Հայաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարների հայտարարության մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Չէինք կարող չանդրադառնալ նաև Կիպրոսի անմիջական հարևանությամբ Մերձավոր Ալրևելքում տիրող իրավիճակին, կիսվեցինք մեր գնահատականներով ու մտահոգություններով։ Քննարկումներ ունեցանք փոխադարձ հետաքրքրություններ ունեցող այլ հարցերի շուրջ նույնպես։ Դրանք կրելու են շարունակական բնույթ ու նպաստելու են մեր երկրների ու ժողովրդի անվտանգությանն ու պաշտպանությանը»,- նշեց նախարարը։

Նա շնորհակալություն հայտնեց Կիպրոսի իր գործընկերոջը Հայաստան այցելելու համար։

«Շնորհակալություն եմ հայտնում արդյունավետ ու անմիջական քննարկումների համար և վստահորեն նշում եմ, որ այս ամենով չենք սահմանափակվելու, անելու ենք հնարավորը ռազմատեխնիկական համագործակցությանը նոր որակ հաղորդելու և անվտանգային մարտահրավերներին դիմակայելու համար»,- ընդգծեց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ