Հայ տղան Մոսկվայում Գինեսի նոր ռեկորդ է սահմանել

Մոսկվայում հայազգի Մանվել Մամոյանը Գինեսի նոր ռեկորդ է սահմանել: Քսանվեցամյա մարզիկը 58 ցատկով կքանիստ է կատարել՝ մոտ 18 կգ բեռ կրելով:

Գինեսի ռեկորդների գրքի մասնագետները տեղում պաշտոնապես գրանցել են Մամոյանի նվաճումը:

Մարզիկի ինստագրամյան էջում նշվում է, որ բոլոր անհրաժեշտ փաստերը կներկայացվեն Գինեսի ռեկորդների գրքին, որից հետո նա Լոնդոնից պաշտոնական պատասխանի կսպասի:

Մամոյանն արդեն 3 համաշխարհային ռեկորդ է սահմանել տարբեր կարգերում: Ընթացիկ տարվա մեջ մարզիկը մտադիր է նոր ռեկորդներ ևս սահմանել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ