Էրդողանը Փաշինյանին նվիրել է իր հեղինակած գիրքը

Ինչպես հայտնել ենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Թուրքական լրատվամիջոցները, անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների՝ Նյու Յորքում կայացած հանդիպմանը, գրում են, որ Էրդողանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման և Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ գործընթացների հարցերը:

Էրդողանը Փաշինյանին նվիրել է իր հեղինակած «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ