28 ստարտափ՝ 16 երկրից, «ՆերՈւժին» մասնակցելը շատերի համար շրջադարձային որոշում է լինելու. ԲՏԱ նախարար

 

28 ստարտափ՝ 16 երկրից. Դիլիջանում մեկնարկել է «ՆերՈւժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը։

Սփյուռքահայ ստարտափերները ժամանել են Հայաստան՝ ներկայացնելու իրենց տեխնոլոգիական գաղափարները, զարգացնելու և վերածելու կայուն բիզնեսի։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

Այս տարի առաջին անգամ ծրագրի շրջանակներում ներգրավվել է միջազգային հեղինակավոր աքսելերատոր «Plug and Play»-ը, որը 6 օր շարունակ կաշխատի ծրագրի մասնակիցների հետ, իսկ միջոցառման ավարտից հետո մեկ ամիս կաշխատի ծրագրի հաղթող ստարտափերների հետ:

«Շնորհավորելով ներուժցիներին՝ ընդգծել եմ, որ այս ծրագիրը կարևոր քայլ է սփյուռքի հետ կամուրջներ ստեղծելու և համահայկական ներուժը Հայաստանում կենտրոնացնելու համար, նշել, որ «ՆերՈւժին» մասնակցելը շատերի համար շրջադարձային որոշում է լինելու. տեղափոխվել Հայաստան և ներդրում ունենալ մեր երկրի տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում»,- գրել է նախարարը։

Բացման խոսքով են հանդես եկել նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը և «Plug and Play» միջազգային աքսելերատորի ներկայացուցիչ Ալֆրեդո Գոմես Սորիան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ