Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Սինթետիկ թմրամիջոցների վտանգների հասցեագրման գլոբալ կոալիցիա» խորագրով գագաթնաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է «Սինթետիկ թմրամիջոցների վտանգների հասցեագրման գլոբալ կոալիցիա» խորագրով գագաթնաժողովին:

Միջոցառման ընթացքում քննարկվել են սինթետիկ թմրամիջոցների տարածման դեմ պայքարին վերաբերող հարցեր: Կարևորվել է այդ ուղղությամբ պետությունների և իրավապահ մարմինների սերտ համագործակցությունն ու համատեղ քայլերի իրականացումը:

Գագաթնաժողովին մասնակցել են տարբեր երկրների նախագահներ և կառավարությունների ղեկավարներ: Ելույթներով հանդես են եկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Էնթոնի Բլինքենը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ