Շախմատային օլիմպիադայից հետո Ադրբեջանի կանանց հավաքականում սկանդալ է հասունացել

Ադրբեջանցի շախմատիստուհի Գյուլնար Մամեդովան երկրի կանանց հավաքականի ավագ, բելառուս մասնագետ Միխայիլ Շերեշևսկուն մեղադրել է իր նկատմամբ անարդար վերաբերմունքի մեջ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Մամեդովայի խոսքով՝ թիմի ավագն Ադրբեջանում իր աշխատելու հենց սկզբից իրեն չի վստահել, և դա ազդել է նրա հոգեբանական վիճակի և արդյունքների վրա:

«Նույնիսկ երբ հավաքականում ես վարկանիշով երկրորդն էի՝ նա ինձ ընկալում էր միայն որպես պահեստային խաղացող։ Իսկ այն բանից հետո, երբ սկսեցի կիրառել Շերեշևսկու և Տոմաշևսկու դեբյուտային մշակումները, վարկանիշս շատ կորցրեցի», — սոցցանցերում գրել է շախմատիստուհին։

Մամեդովան կարծում է, որ թիմի ավագն սկզբունքորեն իրեն թույլ չի տվել խաղալ Բուդապեշտում կայանալիք շախմատի 45-րդ Համաշխարհային օլիմպիադայում:

Նշենք, որ Ադրբեջանի կանանց հավաքականը գրավել է 15-րդ տեղը շախմատի օլիմպիադայում, որն անցկացվել է սեպտեմբերի 11-23-ին Հունգարիայի մայրաքաղաքում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ