Մաշտոցի պողոտայի առաջին երթևեկելի գոտին կգործի միայն հասարակական տրանսպորտի համար

Երևանում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով Մաշտոցի պողոտայում նախատեսվում է երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Երևանի քաղաքապետարանի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 27-ից Մաշտոցի պողոտայում՝ Մաշտոցի պողոտա-Գր. Լուսավորչի փողոցի խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա-Թումանայն փողոցի խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում, առաջին երթևեկելի գոտին կառանձնացվի միայն հասարակական տրանսպորտի համար:

Նշված ճանապարհահատվածում կիրականացվի համապատասխան գծանշում, և կտեղադրվեն ճանապարհային նշաններ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ